
“Բիգ Էներգո” ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Ընկերությունում ներգրավված են մի շարք փորձառու ճարտարագետներ, որոնք ապահովում են ժամանակակից սարքավորումներին տիրապետումը, անվտանգության և շահագործման կանոնների համապատասխան բարձր որակի աշխատանքների իրականացումը։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Աշխատանքներն ընդգրկում են 0,4-110 կՎ լարման օդային, մալուխային գծերի և ենթակայանների կառուցման աշխատանքներ։ Աշխատանքների իրականացման համար մեր ընկերությունը օգտագործում է հիմնականում իր ներմուծած նյութերն ու սարքավորումները։
